Ռուս խաղաղապահները թեժ գիծ են բացել անհետ կորածների մասին տեղեկություն ստանալու համար


Ռուս խաղաղապահները թեժ գիծ են բացել անհետ կորածների մասին տեղեկություն ստանալու համար
Դեկտեմբեր 3 16:13 2020

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում թեժ գիծ են բացել պատերազմի ընթացքում անհետ կորածների մասին տվյալներ, տեղեկություններ ստանալու համար. թեժ գծի հեռախոսահամարն է՝ 047 94 61 94։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց թեժ գծով բացված հեռախոսահամարի պատասխանատու ռուս խաղաղապահը:

Նրա խոսքերով՝ թեժ գծով կարող են դիմել անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելու համար: