«Ինչո՞ւ էիք ընտրել Ֆրանկլին Գոնսալես անունը». լրագրողը՝ Նարեկ Սարգսյանին


«Ինչո՞ւ էիք ընտրել Ֆրանկլին Գոնսալես անունը». լրագրողը՝ Նարեկ Սարգսյանին
Դեկտեմբեր 1 14:50 2020

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, նախատեսված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կամ բոլորին հայտնի Ֆրանկլին Գոնսալեսի գործով դատական նիստը: Քիչ առաջ դատարանի բակում լրագրողը հետաքրքվեց Նարեկ Սարգսյանից, թե ինչ դիրքորոշում ունի իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ, որին ի պատասխան Սարգսյանն ասաց, որ հետաքրքվեն իր փաստաբանից: Հարցին, թե ինչո՞ւ էր իր համար ընտրել Ֆրանկլին Գոնսալես անունը, Նարեկ Սարգսյանը չպատասխանեց:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու մեջ։ Շաբաթներ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել նրան:



loading...