Մաշտոցի պողոտայում իրավիճակը լարված է․ ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկում խաղաղ ցուցարարներին (տեսանյութ)


Մաշտոցի պողոտայում իրավիճակը լարված է․ ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկում խաղաղ ցուցարարներին (տեսանյութ)
Նոյեմբեր 30 18:29 2020

Արամ Խաչատրյանի արձանի մոտ լարված իրավիճակ է։ Բողոքի ակցիա իրականացնող մի խումբ երիտասարդներ, որոնց մեջ նաև ՀՅԴ անդամներ կան, փակել են Մաշտոցի պողոտան։ Ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկում քաղաքացիներին՝ թույլ չտալով խոչընդոտել երթևեկությունը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում խաղաղ ցուցարաների նկատմամբ, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ոստիկանական խումբն այս պահին շղթա է կազմել։ Որոշ քաղաքացիներ փորձում են կրկին փակել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը։

Ակցիայի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են Արցախի հողերը հանձնելու մեջ։ Նրանք վանկարկում են․ «Նիկոլ դավաճան»։

 
 
 
|||


loading...