«44 օր գոռում էիր` հաղթելու ենք, մի գիշերում հողերը հանձնեցիր»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)


«44 օր գոռում էիր` հաղթելու ենք, մի գիշերում հողերը հանձնեցիր»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
Նոյեմբեր 29 00:44 2020

Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը 168.am-ի եթերում հայտարարել է, որ «Ն. Փաշինյանի գովերգած միջազգային հանրությունից 44 օրվա ընթացքում չենք տեսել առարկայական ոչ մի քայլ, որը կդատապարտեր բռնապետ Ալիևի ագրեսիան ՀՀ-ի նկատմամբ, տեսել ենք միայն մտահոգություն»: «Մենք տեսանք, որ թագավորը մերկ է. նա` որպես մեծ մանիպուլյատոր, իր էջում դնում է, որ Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի ճանաչման բանաձև, բայց իր էջում չի դնում, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասում է, որ երբեք չեն ճանաչի ԼՂ անկախությունը»,- ասաց Մխիթարյանը: Դիմելով Փաշինյանին` պրոդյուսերը շարունակեց. «44 օր գոռում էիր` հաղթելու ենք, մի գիշերում հողերը հանձնեցիր»:

 

Մանրամասները` տեսանյութում: