Ռուս զինվորականները ԼՂ-ում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթյունավտանգ առարկա


Ռուս զինվորականները ԼՂ-ում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթյունավտանգ առարկա
Նոյեմբեր 28 20:34 2020

Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթյունավտանգ առարկա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Մեկ օրվա ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է Ստեփանակերտ քաղաքի 2,85 կմ ավտոճանապարհ, 5,9 հեկտար տարածք: Հայտնաբերվել և վնասազերծվել է 104 պայթյունավտանգ առարկա», – ասված է հաղորդագրության մեջ:



loading...