40 տարի անց Լուսաղբյուր գյուղը խմելու ջուր կունենա


40 տարի անց Լուսաղբյուր գյուղը խմելու ջուր կունենա
Նոյեմբեր 28 20:24 2020

Մինչև տարեվերջ Շիրակի մարզի Լուսաղբյուր  գյուղը կունենա  ջրամատակարարման  նոր ցանց։ Ծրագիրը սուբվենցիոն է՝ ընդհանուր 72 միլիոն դրամ արժողության,որի  70 տոկոսը  պետության ֆինանսական պարտավորությունն է  ,իսկ 30 տոկոսը՝ համայնքինը: Լուսաղբյուրցիների համար մինչև հիմա ջրի հուսալի պաշարներն իրենց բակերում փորված ջրհորներն են ու մեկ էլ գյուղի միակ ինքնահոս աղբյուրը։


Միակ ու ամենամեծ աղբյուրը գյուղի ձորամերձ հատվածում է։100 տարուց ավելի է այն  բնակիչների չցամաքող ջրի պաշարն է։ Խմելու, սառնորակ  մաքուր ջուրը բխում է  ընդերքից։Այն թեև անսպառ աղբյուր է,բայց գյուղացիները  խնայողաբար են օգտագործում,նաև  կուտակում են կենդանիների համար։

 
 
Գյուղի ընդերքը հարուստ է ջրային պաշարներով,այստեղից էլ գալիս է նաև գյուղի  անվանումը:Տասնամյակներ առաջ  ջրամատակարարման ցանց ունեցել են, բայց պոմպակայանով  ջուրն հասել է միայն գյուղի մի մասին։ Հիմա այդ  պոմպակայանն էլ,խողովակներն էլ չկան,թալանված է ամեն ինչ։Դրանից հետո, 90-ականներին, ստիպված բոլոր լուսաղբյուրցիները տնամերձներում  ջրհորներ են փորել։
 
Կենցաղային հոգսերի, տնամերձները ոռոգելու համար օգտագործվող ջրհորները նաև ցամաքում են, հատկապես ամռանը։Ցամաքող ջրհորներին  այլընտրանք գյուղը  շուտով կունենա։Նոր կառուցվող  համակարգով գյուղը կապահովվի խմելու ջրով։