«Ֆարխոյանի ցուցակում» ընդգրկված իրավապահները ենթարկվելու են պատասխանատվության՝ պետական դավաճանությանն օժանդակելու քրեական հոդվածներով. Նարեկ Մալյան (տեսանյութ)


«Ֆարխոյանի ցուցակում» ընդգրկված իրավապահները ենթարկվելու են պատասխանատվության՝ պետական դավաճանությանն օժանդակելու քրեական հոդվածներով. Նարեկ Մալյան (տեսանյութ)
Նոյեմբեր 28 17:37 2020

Դատաիրավական համակարգը՝ իր ամբողջ շղթայով այլևս որևէ կերպ չի ենթարկվում դավաճան Նիկոլ Փաշինյանին և նրա դավաճանական խմբակին: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ խոսելով ՀՀ-ում իրավապահ համակարգին ուղղվող հատուկ հրահանգների մասին:

Մալյանի ներկայացմամբ՝ ոստիկանական համակարգում մի քանիսին հանած, որոնք այս իշխանության հետ կապված են և կորցնելու բան ունեն, մնացածը դուրս է դավաճան իշխանության վերահսկողությունից, ըստ նրա՝ նույն պատկերն է նաև մյուս մարմիններում: Նա կոչ արեց, որ բոլոր մարմինները տեսնեն այսօր առկա իրականությունը:

Խոսելով «Ֆարխոյանի ցուցակ»-ի մասին՝ Մալյանը նշեց, որ կան իրավապահներ, որոնք շինծու գործերով ձերբակալում են այն մարդկանց, որոնք խոսում են պետական դավաճանության դեմ: «Օրինակ՝ ինձ ձերբակալեցին մի հոդվածով, որով ձերբակալություն չէր հասնում: Հիմա այդ շղթայի օղակները հայտնվելու են «Ֆարխոյանի ցուցակ» կոչեցյալում: «Ֆարխոյանի ցուցակ»-ում դատաիրավական այն աշխատակիցներն են, որոնք նոյեմբերի 10-ից զբաղվել են պետական դավաճանության դեմ խոսող անձանց նկատմամբ շինծու հալածանքներով»:

Նա նշեց, որ ցուցակն այդպես է անվանվում, քանի որ ձերբակալությունների, խուզարկությունների հիմնական թույլ տվողը եղել է դատավոր Կարեն Ֆարխոյանը, դրանց տակ նրա ստորագրությունն է: «Այդ ցուցակում հայտնվողները պարտադիր ենթարկվելու են իրավական պատասխանատվության՝ պետական դավաճանությանն օժանդակելու, մասնակցելու  համար նախատեսված տարբեր քրեական հոդվածներով»,- ասաց Մալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում