Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հեռացումը մի փոքր կմաքրի այն ամենը, ինչ եղել է. արցախցի լրագրող Կարինե Օհանյանը միացել է Գեղամ Մանուկյանի հացադուլին (տեսանյութ)


Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հեռացումը մի փոքր կմաքրի այն ամենը, ինչ եղել է. արցախցի լրագրող Կարինե Օհանյանը միացել է Գեղամ Մանուկյանի հացադուլին (տեսանյութ)
Նոյեմբեր 28 17:15 2020

Արցախցի լրագրող, «Armedia» կայքի ռուսերեն բաժնի խմբագիր Կարինե Օհանյանը 12 ժամով միացել է «Երկիր Մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի հացադուլին, և այդ կերպ իր աջակցություն է հայտնում երկրի ճակատագրի համար մտահոգվողներին:

Tert.am-ի հետ զրույցում  Կարինե Օհանյանը հայտնել է, որ պարզապես չի կարող ոչինչ չանել և հանգիստ մնալ. «Այն ամենը, ինչ կատարվում է, ես չեմ կարող լռել, դրա համար որոշել եմ միանալ իրական հայրենասերներին»:

Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հեռացումը մի փոքր կմաքրի այն ամենը, ինչ եղել է, ես նույնիսկ չեմ ուզում ասել՝ պահանջում եմ, որ հեռանան, որովհետև իրենք պետք է հեռանան, ասեն՝ ես չեմ կարող, թող նոր մարդ գա, և անի այն, այն ինչ պետք է անի: Հրադադարի մասին փաստաթուղթ ստորագրվել է, բայց բազմաթիվ հարցեր մնացել են չլուծված, պետք է նոր բանակցող գա, մենք հիմա տեսնում ենք, որ շատ բան չի արվում, նոր մարդ պետք է գա ու նոր բանակցությունների հնարավորություն տրվի»,-ասաց Կարինե Օհանյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: