Հայտնի է Մարադոնայի մահվան պատճառը


Հայտնի է Մարադոնայի մահվան պատճառը
Նոյեմբեր 28 17:06 2020

Մարադոնայի մահվան պատճառը սուր թոքային այտուցն էր, որն առաջացել էր սրտի քրոնիկական անբավարարության սրմամբ, գրում է Clarin պարբերականը: Ըստ աղբյուրի՝ հետաքննությունը ցույց է տվել, որ արգենտինական ֆուտբոլի լեգենդի սիրտը երկու անգամ նորմայից մեծացած է եղել։ Այն պահվել է ուսումնասիրության համար: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նոյեմբերի 25-ին 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ Արգենտինայում 1986 թվականի աշխարհի չեմպիոն Մարադոնան:

Հինգշաբթի օրը տասնյակ հազարավոր մարդիկ եկել էին Բուենոս Այրեսի նախագահական պալատ՝ հրաժեշտ տալու ֆուտբոլի լեգենդին։ Նրանցից շատերը չկարողացան ներկա լինել արարողությանը, ինչը բողոքի ակցիաների և ոստիկանության հետ բախումների պատճառ դարձավ։