Մենք բոլորս կորսված վիճակում ենք, չեն հասկանում՝ ինչպես սա պատահեց, այդ ի՞նչ սյուժե էր, ի՞նչ եղավ 2.5 տարում. Էմմա Պետրոսյան (տեսանյութ)


Մենք բոլորս կորսված վիճակում ենք, չեն հասկանում՝ ինչպես սա պատահեց, այդ ի՞նչ սյուժե էր, ի՞նչ եղավ 2.5 տարում. Էմմա Պետրոսյան (տեսանյութ)
Նոյեմբեր 28 16:25 2020

Ես անվերջ հավաքում եմ մտքերս, արցունքներս, որ ի վիճակի լինեմ որպես մարդ մի քանի միտք արտահայտել, այնքան բարձր է, շատ է ցասումս, վրդովմունքս, հուզմունքս, ցավս կորուստս, այնքան ընկճված եմ, այնքան եմ փոքրացած, որ չեմ կարողանում ասել ամենակարևորը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Էմմա Պետրոսյանը:

«Մենք բոլորս ինչ-որ կորսված վիճակում ենք, մեզնից ոչ ոք չի հասկանում՝ ինչպես կատարվեց, այդ ի՞նչ սյուժեով զարգացավ այս ամենը, վերջին 2.5 տարիներին ի՞նչ եղավ և ինչ նպատակի համար էր այս ամենը, այդ ինչպե՞ս կարող է մի մարդ բղավել՝ իմ սիրելի ժողովուրդ, հետո կարճ ժամանակ հետո այսպես վարվել: Ես ուզում եմ հասկանալ՝ ազնվություն, պարտավորություն, հայրենիք, ժողովուրդ էսպիսի հնչեղ մտքեր ասող մարդը ինչպե՞ս կարող էր այսպես վարվել»,- ասաց նա և հավելեց, որ ամեն ինչ կարելի է հասկանալ, բայց սա հասկացվածություն եզր էլ չունի:

«Ես պահանջում եմ այս ինչուների պատասխանը, բայց ցավս այնտեղ է կորած մարդկանց հետ, որոնք գնացին այս հայրենիքի, այս մտքերի, ոգու առաջ, իսկ մենք այսօր չգիտենք, թե ինչ պետք է պատասխանենք, որտեղ պետք է փնտրենք նրանց»,- նշեց նա:

Էմմա Պետրոսյանն ասաց, որ հավատում է անհետ կորածների վերադարձին, եթե չհավատա, կմահանա: