10-ից ավելի հայ զինծառայողների գերեվարության մասին լուրը ապատեղեկատվություն է. հայկական միասնական տեղեկատվական կենտրոն


10-ից ավելի հայ զինծառայողների գերեվարության մասին լուրը ապատեղեկատվություն է. հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Նոյեմբեր 28 16:00 2020

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված լուրը, թե իբր երեկ գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայողներ, ապատեղեկատվություն է: Նման դեպք երեկ տեղի չի ունեցել։ Այս մասին հայտնում են հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

Կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները։