Ժամանակն է, որ արթնանան հասարակ մարդիկ, մենք պետք է անենք այն, ինչը չեն անում ուրիշները. Արմեն Գրիգորյանը՝ գերիների վերադարձին աջակցելու մասին (տեսանյութ)


Ժամանակն է, որ արթնանան հասարակ մարդիկ, մենք պետք է անենք այն, ինչը չեն անում ուրիշները. Արմեն Գրիգորյանը՝ գերիների վերադարձին աջակցելու մասին (տեսանյութ)
Նոյեմբեր 28 15:57 2020

Քանի որ Հայաստանում իշխանություն չկա, և պետք է լուծել այսօրվա ամենակարևոր հարցը՝ վերադարձնել մեր գերիներին, զոհված զինծառայողների դիերը, ուստի մենք այսօր խնդրել ենք գալ այստեղ ոչ անտարբեր մարդկանց: Այս մասին այսօր մտավորականների ակցիայի ժամանակ ասաց կոմպոզիտոր Արմեն Գրիգորյանը:

Ըստ Գրիգորյանի՝ հրապարակում պետք է հավաքվեն այն մարդիկ, որոնք անտարբերությամբ չեն նայում առաջացած խնդրին՝ անկախ հայացքներից և մասնագիտություններից: «Մենք կարծում ենք՝ ժամանակն է, որ արթնանան հասարակ մարդիկ, մենք պետք է անենք այն, ինչը չեն անում ուրիշները: Հիմա կարող եք հարցնել՝ ես ի՞նչ անեմ, ո՞նց օգնեմ, որ զոհվածների դիերը բերեն, որ ադրբեջանցիները կատարեն իրենց պատրականությունները և վերադարձնեն մեր գերիներին, ասեմ՝ ես դիմում եմ ոչ միայն այստեղ հավաքված քաղաքացիներին, այլ նաև բոլոր հայերին, որոնք տարբեր երկրներում են ապրում:

Երկուշաբթի օրվանից դիմեք ձեր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ին, Կարմիր խաչին` խնդրանքով, որ  ստիպեն Ադրբեջանին՝ կատարել իրենց պարտականությունը և վերադարձնեն գերիներին: Երկուշաբթի օրվանից այդ կազմակերպությունների էլեկտրոնային փոստերը պետք է պայթեն ձեր նամակներից»,-ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ այդ քայլն արդյունավետ կլինի, միայն թե բավական է, հասարակությունը չպետք է լռի, և մեր ձայնը պետք է լսելի լինի: