Այնպիսի ազգային միասնություն, ինչպիսին հենց այսօր է մեզ պետք, երևի ոչ մի ժամանակ չենք ունեցել. Արա Դեղտրիկյան


Այնպիսի ազգային միասնություն, ինչպիսին հենց այսօր է մեզ պետք, երևի ոչ մի ժամանակ չենք ունեցել. Արա Դեղտրիկյան
Նոյեմբեր 28 15:30 2020

Մենք բոլորս ապրում ենք սարսափելի պատմական ժամանակահատված: Այս մասին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մտավորականների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր դերասան Արա Դեղտրիկյանը:

«Այնպիսի ազգային միասնություն, ինչպիսին հենց այսօր է մեզ պետք, երևի ոչ մի ժամանակ չենք ունեցել»,-ասաց նա և նշեց, որ պետք է միանան նույնիսկ նրանք, որոնք ինչ-որ ժամանակ մոլորված են եղել կամ թյուրիմացության մեջ են եղել:

Արա Դեղտրիկյանը նշեց, որ առաջնահերթ գերիների վերադարձով պետք է զբաղվենք: «Որպեսզի մեր գերիներին նրանք հանկարծ չփորձեն նվաստացնել: Ես խնդրում եմ միասնական լինենք, պետք է սթափվենք, ուշքի գանք»,-հավելեց նա: