Պետք չէ սպասել, որ Նիկոլ Փաշինյանը կմոտենա հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին կամ կհիշի, որ նա էլ է լրագրող եղել, ինչ-որ բանի դեմ պայքարել. Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)


Պետք չէ սպասել, որ Նիկոլ Փաշինյանը կմոտենա հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին կամ կհիշի, որ նա էլ է լրագրող եղել, ինչ-որ բանի դեմ պայքարել. Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
Նոյեմբեր 28 15:11 2020

Մեզ համար սպասելի էր, որ մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը չի մոտենալու Գեղամ Մանուկյանին, և ինչպես Գեղամն է ասել՝ չի էլ սպասում, որովհետև, իմ կարծիքով՝ հիմա անիշխանություն է, և պետք է մոռանալ, որ որևէ մեկն այդ պաշտոնն է զբաղեցնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

Նշենք, որ խմբագիրներն այցելել են հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին:

Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ առաջին հերթին եկել էին որպես գործընկեր հանդիպելու Գեղամ Մանուկյանին, սակայն մոտեցել են նաև Կիմ Բալայանին, որպեսզի խոսեն հացադուլը դադարեցնելու մասին՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, սակայն Բալայանը հավատարիմ է մնում իր սկզբունքներին:

«Հիմա պետք չէ սպասել, որ Նիկոլ Փաշինյանը կմոտենա կամ կհիշի, որ նա էլ է լրագրող եղել, ինչ-որ բանի դեմ պայքարել, ընդվզել, և այս բոլոր գործընկերները նրա կողքին են կանգնել: Այնպես որ,  Գեղամն էլ, մնացածն էլ այս պահին չեն պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ, ես համարում եմ, որ նրանք այս ծայրահեղ ճանապարհով փորձում են արթնացնել հասարակությանը, որովհետև ինչպես տեսնում ենք՝ դեռ գործընթացները շարունակվում են, և մենք օր օրի արդեն Հայաստանից ենք մեծ կտորներ կորցնում»,-ասաց նա:

 



loading...