Լուկաշենկոն հայտարարել է Տիխանովսկայի զրույցների գաղտնալսման մասին


Լուկաշենկոն հայտարարել է Տիխանովսկայի զրույցների գաղտնալսման մասին
Նոյեմբեր 28 11:17 2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հատուկ ծառայությունները գաղտնալսել են երկիրը լքած ընդդիմադիրների խոսակցությունը, որում իբր նրանց ղեկավար Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ինքը ոչինչ չի որոշում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Բելառուսի նախագահականին մոտ տելեգրամյան ալիքներից մեկին:

Երկրի ղեկավարը նշել է, որ զարմացած է ընդդիմադիր գործչի հայտարարությունից: Ըստ Լուկաշենկոյի, Տիխանովսկայան «պահվում» է Լիտվայում, քանի որ արևմտյան ուժերն այդպիսի մարդու կարիքը ունեն:

Երկրի ղեկավարը Տիխանովսկայային անվանել է «մեր նախագահը Լիտվայում»՝ ակնարկելով նրա նախագահական հավակնությունները և փախուստը երկրից:

Հիշեցնենք, որ Սվետլանա Տիխանովսկայան պաշտոնապես պարտվել է Բելառուսի նախագահական ընտրություններում ՝ հավաքելով ձայների 10%-ից  մի փոքր ավելին: Դրանցում հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նախկին թեկնածուն չի ճանաչել քվեարկության արդյունքները և փախել է երկրից: Ընտրություններից հետո անցած ամիսներին նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի, ինչպես նաև Բուլղարիայի, Ավստրիայի, Հունաստանի և ԵՄ այլ երկրների արտգործնախարարների հետ:



loading...