Հայրենիքի կորուստը մի վերք է, որը մնում է միշտ բաց և թաց. Ներսիկ Իսպիրյան


Հայրենիքի կորուստը մի վերք է, որը մնում է միշտ բաց և թաց. Ներսիկ Իսպիրյան
Նոյեմբեր 27 23:43 2020

Հայ երգիչ Ներսիկ Իսպիրյանն ուղերձ է հղել հայ ժողովրդին: 

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Կորուստները տարբեր են լինում, ամեն կորուստ իր հետ կարող է տանել քեզանից մի մասնիկ, բայց հայրենիքի կորուստը միակն է, որ տանում է ամբողջը՝ անցյալդ ու պատմությունդ, տեսակդ ու ինքնությունդ, արժանապատիվ ապրելուդ իրավունքն ու նույնիսկ իրավունք ունենալուդ իրավունքը։ Հայրենիքի կորուստը մի վերք է, որը մնում է միշտ բաց և թաց...

Դու պարտավոր ես բուժել վերքերդ ու կարող ես հետ բերել կորցրածդ, երբ ազգովի կհզորանաս ու կդառնաս մի մարմին, կհամախմբվես հայրենասիրության և պահանջատիրության գաղափարի շուրջ...»:



loading...