Ավտովթար՝ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ


Ավտովթար՝ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբեր 27 20:25 2020

Նոյեմբերի 27-ին, ժամը 14:09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի տեղեկատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E190» (վարորդ` Վարդան Գ., ծնված 1956 թ․) եւ «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Արա Մ․, ծնված 1987 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել վարորդը եւ ուղեւոր Լեւոն Մ․-ն (ծնված 1982 թ․)։

Փրկարարները «Mercedes-Benz E190» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ ուղեւոր Փառանձեմ Ս․-ին (ծնված 1964 թ․) եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: