Երեւանյան փողոցում «Օպելը» շրջվել է. վարորդին դուրս են բերել ու հասցրել հիվանդանոց


Երեւանյան փողոցում «Օպելը» շրջվել է. վարորդին դուրս են բերել ու հասցրել հիվանդանոց
Նոյեմբեր 25 12:06 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 01։28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 48 հասցեում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ավետիք Հ․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: