Այս ժամերին ադրբեջանցիներն առանց մեկ կրակոցի մտնում են Քարվաճառ. Կարեն Վրթանեսյան


Այս ժամերին ադրբեջանցիներն առանց մեկ կրակոցի մտնում են Քարվաճառ. Կարեն Վրթանեսյան
Նոյեմբեր 25 01:00 2020

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այս ժամերին ադրբեջանցիներն առանց մեկ կրակոցի մտնում են Քարվաճառ։

Մինչև Քաշաթաղի վերջնական հանձնումը մնում է 6 օր։

Հազարավոր կյանքեր՝ 1988-ից ի վեր դրված ազատագրական կռվի զոհասեղանին, հարյուր հազարավոր գաղթականներ, միլիարդներ՝ ծախսված ենթակառուցվածք ստեղծելու և զարգացնելու վրա...

Դեկտեմբերի 1-ին գերագույն գլխավոր չմոն կասի. «Բա որ դեմ էիք հանձնմանը խի՞ չէիք պայքարում։ Ինչո՞ւ ինձ չմերժեցիք։ Ինչո՞ւ փողոց դուրս չեկաք։ Ուրեմն ձեզ այդ դժգույն ու դժբախտ Ղարաբաղը պետք չէր»։

Պատասխանելու բան ունե՞ք»։