Երեք խոշոր ֆիասկո. ի՞նչ էր խոստանում և ի՞նչ արեց «Իմ քայլը»


Երեք խոշոր ֆիասկո. ի՞նչ էր խոստանում և ի՞նչ արեց «Իմ քայլը»
Նոյեմբեր 23 21:14 2020

Lurer.com-ը գրում է․

2018 թվականի նոյեմբերի ամսին «Իմ քայլը» դաշինքը հրապարակեց սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների իր նախընտրական ծրագիրը: Անցել է արդեն երկու տարի և կարելի է դիտարկել, թե որ ոլորտում ինչ հաջողությունների է հասել իշխող ուժը և որքանով է կատարել իր իսկ տրված խոստումները: 

Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում կա երեք խնդիր՝ կորոնավիրուսի համավարակ, տնտեսության անկում և, իհարկե, պարտված պատերազմ, որի պատասխանատվությունից անգամ մեծ ցանկության դեպքում իշխանությունները չեն կարողանալու ձերբազատվել: Դիտարկենք, թե հատկապես այս երեք ուղղություններով՝ Արցախ, առողջապահական համակարգ, տնտեսության զարգացում՝ ինչ խոստումներ էին առկա «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում: 


Արցախ 

«Արցախը հայ ժողովրդի արժանապատվության միջնաբերդն է։ Հայաստանի համար Արցախը պարզապես հողատարածք չէ, ինչպես եւ Արցախի հարցը տարածքային հարց չէ։ Արցախը ժողովուրդ է, սեփական ճակատագրին տեր կանգնած ժողովուրդ` իր միակ ու անզիջելի հայրենիքով։ Այդ հայրենիքի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը: Մեզ համար գերնպատակ է լինելու ազգերի ինքնորոշման իրավունքի կենսագործմամբ Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի անխախտելիությունը եւ միջազգային ճանաչումը ապահովելը։ 

Արցախի ժողովրդի, միջազգային իրավունքի նպատակներին եւ սկզբունքներին համապատասխան, ինքնորոշման իրավունքի իրականացման նպատակով մեր քայլերն ուղղվելու են՝ Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակական իրականացմանը, Արցախի` որպես հակամարտության հիմնական կողմի` կարգավորման գործընթացում որոշիչ ձայնի ճանաչմանը եւ բանակցություններին ներգրավվածության ապահովմանը,  հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը եւ հետաքննման մեխանիզմների ներդրմանը, 4. Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացմանը, 5. Արցախի միջազգային կապերի, բնակչության ազատ տեղաշարժի եւ հումանիտար շփումների օժանդակմանը։ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման որեւէ տարբերակ, որն ընդունելի չէ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների համար՝ ընդունելի չի լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար»։ 


Ավելորդ է նշել, որ խոստացած և որևէ կետ իրականություն չդարձավ, ավելին՝ տեղի ունեցավ տրամագծորեն հակառակը՝ Արցախի, նախկին ԼՂԻՄ մաս կազմող տարածքները գրչի մեկ շարժումով առանց մեկ փամփուշտ կրակելու զիջվեցին թշնամուն: Այլևս դժվար է պատկերացնել, թե հատկապես ինչի հաշվին Արցախը կարող է դառնալ բանակցային կողմ, իսկ Արցախի կարգավիճակի հարցի լուծումը փակուղում է: Այս ամենը իշխանությունների ապիկար քաղաքականության արդյունք են և կարող ենք փաստել, որ Արցախի մասով երկու տարի առաջ տրված բոլոր խոստումները գրվել են սառույցին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։