Թուրք միլիարդատերն արժութային ճգնաժամի ֆոնին 1 մլրդ դոլարով Կատարին է վաճառել Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկը


Թուրք միլիարդատերն արժութային ճգնաժամի ֆոնին 1 մլրդ դոլարով Կատարին է վաճառել Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկը
Նոյեմբեր 23 20:58 2020

Թուրք միլիարդատեր Ֆերիթ Շահենքը համաձայնել է Ստամբուլի հայտնի առևտրի կենտրոններից մեկը 1 մլրդ դոլարով վաճառել Կատարի ներդրումային հիմնադրամին: Այս մասին հայտնում է Ahval News-ը՝ վկայակոչելով թուրքական տնտեսական թեմաներով հոդվածներ հրապարակող Dünya պարբերականի զեկույցը:

Ինչպես նշվում է, Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող İstinye Park առևտրի կետրոնի վաճառքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին:

56-ամյա Ֆերիթ Շահենքը Թուրքիայի մի քանի մեծահարուստ գործարարներից է, որոնք ֆինանսական մարտահրավերների առաջ են կանգնել երկրի ազգային արժույթի ներկա ճգնաժամի ֆոնին: Արժութային ճգնաժամը թուրքական ֆինանսական շուկաներում տարածվել է դեռևս 2018 թվականի ամռանը:

Շահենքը, որը «Դողուշ Հոլդինգի» նախագահն է, վաճառել է նաև Թուրքիայում Հունաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում իրեն պատկանող նավահանգիստները:

Նշենք, որ թուրքական ազգային արժույթը շարունակում է արժեզրկվել: Նոյեմբերի 23-ի տվյալներով՝ թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է 2 տոկոսով՝ հասնելով 7,7862-ի՝ մեկ դոլար դիմաց:



loading...