ՀՀ ԱԻՆ-ը 441 բեռնատար հումանիտար օգնություն է փոխանցել ՀՀ և ԱՀ լիազոր մարմիններին (տեսանյութ)


ՀՀ ԱԻՆ-ը 441 բեռնատար հումանիտար օգնություն է փոխանցել ՀՀ և ԱՀ լիազոր մարմիններին (տեսանյութ)
Նոյեմբեր 23 19:13 2020

Արցախի բնակչության համար ԱԻՆ-ի կենտրոնական պահեստ ուղարկվող բեռների ծավալները մարտական գործողությունների ավարտով պայմանավորված նվազել են, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է հումանիտար օգնության ընդունումը, տեսակավորումն ու փոխանցումն Արցախի, Հայաստանի մարզերի և Երևանի վարչական շրջանների լիազոր մարմիններին: Այս առումով նախարարության գործառույթներն այսքանով սահմանափակվում են:

Հոկտեմբերի 1-ից մինչ օրս հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 84, իսկ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 357 բեռնատար։



loading...