Փաշինյանը երկու ճանապարհ ունի՝ հեռանալ և կրել ողջ պատասխանատվությունը, կամ ինքնասպան լինել. Սայաթ Շիրինյան


Փաշինյանը երկու ճանապարհ ունի՝ հեռանալ և կրել ողջ պատասխանատվությունը, կամ ինքնասպան լինել. Սայաթ Շիրինյան
Նոյեմբեր 23 19:08 2020



Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումներին նախկինում դրվում էին և ՀՀ և ԱՀ դրոշները, իսկ այս անգամ միայն ՀՀ դրոշն էր, ինչը երկու բացատրություն կարող է ունենալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

«Երեկ Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը՝ այդ ստահակները, որբուկները հանդիպեցին, և դրված էր միայն Հայաստանի դրոշը։ Մինչև այս, երբ հանդիպում էին Հայաստանի և Արցախի նախագահները, դրվում էին և Հայաստանի, և Արցախի դրոշները։ Մենք ի՞նչ ենթադրենք, որ Արցախը Հայաստան է, և վե՞րջ, թե՞ Արցախն այլևս գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն ստորաբար հանձնեց Արցախը, ոչ միայն իր խղճին մնաց 5000-ից ավել մեր զոհերի արյունը, այլև պառակտեց հասարակությունը։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է։ Եվ այդ լեշը, սատկած կենդանին ուղղակի գարշահոտություն է տարածում։ Ընդամենը մնացել է լեշը թաղենք, որ գարշահոտություն չտարածի։ Ինքը շատ դաժան վախճան է ունենալու։ Եվ ինքը, և իր ընտանիքը, և իր սերունդները նզովյալ են լինելու։ Այս արյան տակից ինքը չի կարողանալու դուրս գալ։ Այսօր Ալիևը ծաղրում, ձեռք է առնում Նիկոլին, սրտի ցավով եմ ասում, որովհետև նաև մեզ բոլորիս են ծաղրում, իսկ Նիկոլի համար միևնույնն է, Նիկոլը ծաղրի առարկա եղել է, ծաղրի առարկա էլ մնալու է, բայց մեզ համար է վտանգավոր այս ամենը։ Գերագույն գլխավոր հրամանատարը երկու ճանապարհ ունի՝ արժանապատվորեն հեռանալ և կրել ողջ պատասխանատվությունը կամ ինքնասպան լիներ»,- նշեց Սայաթ Շիրինյանը։

Շիրինյանն անդրադարձավ նաև կառավարությունում կադրային վերջին փոփոխություններին։

«Վաղարշակ Հարությունյան կոչվածը, որին դուրս շպրտեց Ռոբերտ Քոչարյանը, ժամանակին վնգստում էր, որ Ռոբերտ Քոչարյանը իբր Մեղրին է հանձնում, հիմա դարձել է հանցավոր իշխանության հանցակից, և մյուս նախարարները՝ ևս։ Գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը, որին Նիկոլ Փաշինյանը սրբադասեց, շատ լավ հոտառություն ունի։ Երբ Փաշինյանն ասաց, որ կառավարության 80 տոկոսը փոխվելու է, Ցոլակյանը ենթադրեց, որ իրեն էլ է հեռացնելու, մեկ քայլ առաջ արեց, ինքը հեռացավ։ Ֆելիքս Ցոլակյան, դուք նախկին բարձրաստիճան պաշտոնյա եք եղել, ենթադրենք՝ նախկին լափամանից չեք օգտվել, այս 2․5 տարվա մեջ էլ չեք կեղտոտվել, բայց հեռանում եք, ասելի՞ք չունեք։ Գոնե մի քիչ ձեր խղճի, ձեր սերունդների առջև մաքուր եղեք։ Պաշտպանության նախարարն էլ ձեռքերը լվաց, մի կողմ քաշվեց»,– ասաց նա։

Սայաթ Շիրինյանի խոսքով՝ Փաշինյանը պետք է պատասխան տա իր յւորաքանչյուր հրապարակային հայտարարության, այդ թվում՝ այն պնդման համար, թե «նախկինները հողերը ծախել են»։

«Նիկոլ Փաշինյանը հերթական հոգեխանգարման մեջ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հողերը փողով ծախել են. հիմա, դատախազություն, դուք կա՞ք, թե վերացե՞լ եք իսպառ։ Մարդը կոնկերտ հանցագործության մասին է ահազանգում։ Ինձ՝ որպես քաղաքացու շատ հետաքրքիր է այդ հարցի պատասխանը։ Այդ հարցի պատասխանը տվեց ՌԴ նախագահը, որ այդ պայմանավորվածությունը եղել է Նիկոլի և Ալիևի միջև, ինքը միայն միջնորդական առաքելություն է կատարել։ Նիկոլ Փաշինյանն իր յուրաքանչյուր խոսքի համար պետք է պատասխան տա։ Սա հերթական մանուպյացիան է։ Ինքը տվել է Արցախը, ստորագրել է այդ ստորացուցիչ փաստաթուղթը, բայց նորից դավադրաբար հիշատակում է նախկիններին», -ընդգծեց Շիրինյանը։

Ոստիկանության գնդապետը կարծում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կապված նույնպես շատ հարցեր են առաջանում։

 

«Արայիկ Հարությունյանին չեմ կարողանում հասկանալ։ Պատերազմի ամենաթեժ պահերին ցինիկ ժպիտը դեմքին, խեղկատակի նման խոսում էր։ Արայիկ Հարությունյանն էլ ըստ էության հանցագործության մասին հայտնեց՝ մեղադրելով մեր ազգային անվտանգության ծառայության էլիտար ստորաբաժանումներին որպես դավաճանների։ Բայց ես ավելի քան վստահ եմ, որ ազգային անվտանգության ծառայության էլիտար ստորաբաժանումները չեն գնացել մարտական գործողությունների մասնակցելու, և մեղադրելը նրանց դավաճանության մեջ ստորություն է։ Ես չգիտեմ արդեն՝ Արցախը հանրապետությո՞ւն է, Արայիկ Հարությունյանն այնտեղ ո՞վ է, «ԺԵԿ»-ի պե՞տ է, ի՞նչ դերակատարություն ունի այնտեղ, Պաշտպանության բանակն  այնտեղ լինելու է, չի լինելու։  Հիմա շատ են ահազանգերը, որ մարդկանց ուղղակի տանում են, գերեվարում են, ո՞վ պետք է ապահովի նրանց անվտանգությունը»,- նշեց գնդապետ Շիրինյանը։