Երևանում Range Rover-ը բախվել է Mercedes-ին. ուղևորներից մեկը տեղում մահացել է


Երևանում Range Rover-ը բախվել է Mercedes-ին. ուղևորներից մեկը տեղում մահացել է
Նոյեմբեր 22 17:00 2020

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Բեկ և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ անձի կողմից վարած անհայտ մակնիշի, համարանիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Զավեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 68-ամյա Սոֆյա Ս.-ն տեղում մահացել է, իսկ 5-ամյա Ն. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի:

Դեպքի վայրում հայտնաբերվել է փախուստի դիմած ավտոմեքենայի կոտրված մեծ թվով դետալներ և Վ. Էվինյանն ու Գ. Ամիրխանյանը ինչ-որ հետքեր պարզելու համար գնացել էին այդ ուղղությամբ: Դեպքի վայրում հայտնաբերված դետալները Range Rover-ի են: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը Mercedes-ի վարորդի մայրն էր, իսկ վիրավորը երեխան ու հարվածից հետո Mercedes-ի վարորդը խնդրել է, որպեսզի այդ վարորդը օգնի երեխաներին տեղափոխել Երևան, սակայն ճիվաղը դիմել է փախուստի: