Երկաթգծի կայարանում՝ չշահագործվող մարդատար վագոնում հրդեհ է բռնկվել


Երկաթգծի կայարանում՝ չշահագործվող մարդատար վագոնում հրդեհ է բռնկվել
Նոյեմբեր 18 00:42 2020

Նոյեմբերի 17-ին, ժամը 17:13-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զարթոնք գյուղի երկաթգծի կայարանում՝ չշահագործվող մարդատար վագոնում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ 18:58-ին: Այրվել է չշահագործվող մարդատար վագոն՝ մոտ 100 քմ և խոտածածկույթ՝ մոտ 200 քմ։