Վթարի հետևանքով մահացել է լրագրող Սոնա Դավթյանը. Armlur.am


Վթարի հետևանքով մահացել է լրագրող Սոնա Դավթյանը. Armlur.am
Նոյեմբեր 13 21:35 2020

Երեւանում, այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 10։00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 100 մետր առաջ ընթանալով, հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վթար հետևանքով զոհերից մեկը araratnews.am-ի լրագրող Սոնա Դավթյանն է: