Արագածոտնում Mazda–ն դուրս է եկել ճանապարհից և շրջվել դաշտամիջյան հատվածում. կան տուժածներ և մեկ զոհ


Արագածոտնում Mazda–ն դուրս է եկել ճանապարհից և շրջվել դաշտամիջյան հատվածում. կան տուժածներ և մեկ զոհ
Նոյեմբեր 13 10:00 2020

Նոյեմբերի 13-ին, ժամը 00։25-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Կայք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Ե., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Արտակ Հ․-ն հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ։

Փրկարարները մյուս ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս ևս հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: