Սյունիքում բախվել են Lexus LX470–ը և «ԿամԱԶ»–ը․ 2 մարդ հոսպիտալացվել է


Սյունիքում բախվել են Lexus LX470–ը և «ԿամԱԶ»–ը․ 2 մարդ հոսպիտալացվել է
Նոյեմբեր 12 22:27 2020

Նոյեմբերի 12-ին, ժամը 16։33-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից
մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Lexus LX470» (վարորդ` Յուրի Ս., ծնված 1961 թ․) և «ԿամԱԶ» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Lexus LX470» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թամարա Կ․-ն (ծնված 1967 թ․) տեղի ուժերով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, իսկ վարորդին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։