Ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար Արագածոտնի մարզում


Ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար Արագածոտնի մարզում
Նոյեմբեր 12 18:23 2020

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 87-րդ հատվածում բախվել են Mercedes, Opel, ГАЗ 5310 և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը: Փաստի առթիվ Հ. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: