Հունական լցանավը բախվել է թուրքական ձկնորսական կատերին


Հունական լցանավը բախվել է թուրքական ձկնորսական կատերին
Նոյեմբեր 11 18:16 2020
Հունական դրոշով լցանավը բախվել է թուրքական ձկնորսական կատերին՝ Թուրքիայի Կարատաշ քաղաքից 15 ծովային մղոն հեռավորության վրա, որը գտնվում Է երկրի Ադանա հարավային նահանգում. հինգ ձկնորսի դեռ չի հաջողվել գտնել, ինչպես փոխանցում է Ռիա նովոստին, այս մասին հաղորդում է Haber Turk-ը:
Դեպքը տեղի է ունեցել գիշերը: Մեկ այլ կատերի ձկնորսները հայտնաբերել են շրջված Polatbey կատերը: Նրանց հավաստիացմամբ’ կատերը շրջվել է հունական դրոշով լցանավին հարվածելուց հետո:
 
Փրկարարները հինգ մարդու որոնողական աշխատանքներ են իրականացնում: