Մենք պետք է արժանի լինենք այս տղաներին, կանգնենք որդեկորույս ընտանիքների կողքին. թուլանալու, ընկրկելու իրավունք չունենք. Շուշան Պետրոսյան


Մենք պետք է արժանի լինենք այս տղաներին, կանգնենք որդեկորույս ընտանիքների կողքին. թուլանալու, ընկրկելու իրավունք չունենք. Շուշան Պետրոսյան
Նոյեմբեր 2 17:01 2020

Tert.am-ը գրում է․

 

«Անունս Արցախ է» երգն առանձնահատուկ է, ինչպես այս պատերազմն է առանձնահատուկ, երբ մենք մի բուռ կամային, ոգեղեն զինվորներով կռվում ենք Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի դեմ. այս երգը խորն է, դառը, ուժեղ, այն ասես ապտակ լինի աշխարհին, իրեն Պապից ավելի կաթոլիկ համարող քրիստոնյա աշխարհին, որն իբր մտազբաղ ու անհանգիստ է այս պատերազմով: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը:

 

«Մեզ հաղթանակ է սպասվում, մենք դատապարտված ենք հաղթանակի: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որի հիմներգը դարձավ այս երգը, այսօր մեր աջակցության կարիքն ունի, այն իր փայլուն աշխատանքով առանձնանում է: Ես տեսել եմ այդ աշխատանքի արդյունքը՝ այն զինվորներին, որոնք բուժվել են Հայաստանում և արտերկրում, զոհված զինծառայողների ընտանիքներին տրված աջակցությունը: Հիմա պատերազմ է, երրորդը, հուսամ՝ վերջինը, հաղթականը»,- ասել է երգչուհին:

Ըստ Պետրոսյանի՝ այսօր առաջնահերթորեն պետք է կանգնել որդեկորույս ընտանիքների կողքին, և այս հիմնադրամին աջակցելով՝ մենք կտանք մեր բարոյական պարտքը. «Մենք պետք է արժանի լինենք այս տղաներին: Սարսափելի բան է պատերազմը, բայց իրավունք չունենք թուլանալու: Զանգից զանգ ենք ապրում, իրար հարցնում ենք՝ զինվորդ զանգե՞լ է, հաղորդագրություն գրե՞լ է: Աստված տա, որ բոլոր սպասողները ստանան այդ զանգերը: Մեր տարածաշրջանից այս չարիքը պիտի վերանա: Ես զարմանում եմ այն լավատես ռոմանտիկների վրա, որոնք հույս ունեին խաղաղություն հաստատել թշնամու հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։