«Հաղթանակն այլընտրանք չունի, եթե նույնիսկ շատ ցավոտ է». Նաիրի Հոխիկյան


«Հաղթանակն այլընտրանք չունի, եթե նույնիսկ շատ ցավոտ է». Նաիրի Հոխիկյան
Հոկտեմբեր 28 16:07 2020

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաղթանակը և պարտությունը սկիզբ են առնում մեր մտքերում: Իր հոգու խորքում պարտության մասին մտածող մարդը չի կարող հաղթանակի հասնել: Երբ դու գնում ես հաղթանակի, ապա անկախ ամեն ինչից, դու կհաղթես անպայման: Հաղթանակն այլընտրանք չունի, եթե նույնիսկ շատ ցավոտ է: -Հաղթանակը մեր ապրելու միակ միջոցն է: -Հաղթանակը մեր երեխաների ապագայի միակ երաշխիքն է: -Հաղթանակը կփրկի ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանը: -Հաղթանակը իմաստ ու հավերժություն կտա մեր զոհվածների սխրանքներին: -Հաղթանակը քաղաքական սեղանների մոտ չեն որոշում, այլ ռազմի դաշտում: -Մեր հաղթանակը Ադրբեջանի պարտությունն է: -Հաղթանակը մեր մտքում՝ դեպի առաջնագիծ: -Հաղթանակը մեր մտքում՝ թիկունքային աշխատանքներում: -Հաղթանակը մեր մտքում՝ մեր ընտանիքներում: -Հաղթանակը մեր մտքում՝ աշխատանքի վայրում: -Հաղթանակը մեր մտքում՝ մեր հարազատներին ճակատ ճանապարհելիս: -Հաղթանակը մեր մտքում՝ նույնիսկ զոհվելիս... Չենք զոհվի, կհաղթենք․․․»։

 
 
 
 
 
 


loading...