1$ = 0 AMD 1€ = 0 AMD
JWM 3D Jewelry and Watch Modeling School

«Ջիհադականներն» Ադրբեջանում հայտարարել են, որ չեն պատրաստվում տուն վերադառնալ.Wargonzo


«Ջիհադականներն» Ադրբեջանում հայտարարել են, որ չեն պատրաստվում տուն վերադառնալ.Wargonzo
Հոկտեմբեր 28 15:24 2020

«Ջիհադականներն» Ադրբեջանում հայտարարել են, որ չեն պատրաստվում տուն վերադառնալ: Արեւմտյան լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութում Սիրիայից Արցախի դեմ կռվելու եկած վարձկանները բառացիորեն ասում են հետեւյալը. «Մենք խաղում ենք Հայաստանի հետ: Մենք ազատ ենք, եւ դա միակ բանն է, ինչով զբաղվելու ենք»:

Ալիեւն Էրդողանի հետ պետք է հիմա շատ զարմացած լինեն: Ավելի ճիշտ կլինի շատ զարմացած տեսք ընդունել եւ ի պատասխան ամբողջ միջազգային հանրությանը հայտարարել. «Մենք ոչ մեկին ոչ մի տեղ չենք տեղափոխել: Նրանք իրենք են եկել: Չէ որ նրանք ազատ են»,- գրում է Wargonzo տելեգրամ ալիքը:

 

 



loading...