Փարիզում հանցավորության մակարդակը կտրուկ աճել է կարանտինը չեղարկելուց հետո. ԶԼՄ-ներ


Փարիզում հանցավորության մակարդակը կտրուկ աճել է կարանտինը չեղարկելուց հետո. ԶԼՄ-ներ
Հոկտեմբեր 25 23:23 2020

Փարիզում հանցավորության մակարդակը կտրուկ աճել է կարանտինը չեղարկելուց հետո, գրում է Le Parisien-ը:

Քաղաքի ոստիկանության տվյալներով՝ ի տարբերություն 2019 թվականի՝ հանցավորության մի շարք ցուցանիշների բարձրացում է նկատվել հուլիսին, օգոստոսին եւ սեպտեմբերին:

Այսպես, Փարիզում 60 տոկոսով աճել է խանութների, ընկերությունների գրասենյակների եւ դեղատների կողոպուտի թիվը: Առանց զենքի կիրառման թալանված մարդկանց թիվն աճել է 2.4 տոկոսով: Անչափահաս հանցագործների կողմից մարդկանց վրա հարձակումների թիվն աճել է 22.2 տոկոսով, հաղորդում է Gazeta-ն:

Բացի այդ, թերթին հայտնի է, որ մերտոյում, քաղաքամերձ գնացքներում, կայարաններում կտրուկ աճել է կողոպուտի եւ ուղեւորների վրա հարձակվելու դեպքերը:

Ընդ որում՝ փոխվել են նաեւ  հանցագործների տարիքային առանձնահատկությունները, նշում է պարբերականը: Այժմ նրանք մեծապես ավագ սերնդի մարդիկ են, ինչով եւ տարբերվում են նախկին իրավախախտներից: Եւ նրանք գործում են ավելի դաժան մեթոդներով:



loading...