ԱՄՆ-ը կկարողանա «հեշտությամբ» հասնել Լեռնային Ղարաբաղում հակամարության խաղաղ կարգավորմանը. Թրամփ


ԱՄՆ-ը կկարողանա «հեշտությամբ» հասնել Լեռնային Ղարաբաղում հակամարության խաղաղ կարգավորմանը. Թրամփ
Հոկտեմբեր 25 22:17 2020

Միացյալ Նահանգները կկարողանան հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղում հակամարության խաղաղ կարգավորմանը: Կիրակի այդ կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Նյու Հեմփշիր նահանգում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թրամփը պատմել է, որ Վաշինգտոնում աշխատում է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ կարգավորման շուրջ: «Մենք ամեն ինչ կարգի կբերենք: Դա պետք է տեղի ունենա, ինչպես ես նշում եմ, հեշտությամբ: Դա հեշտ կլինի, եթե գիտես՝ ինչ ես անում»,-ասել է Ամերիկայի առաջնորդը: «Մենք կլուծենք դա: Դա կինի… Ես անվանում եմ դա «թեթեւ դեպք»: Գնացեք եւ ասեք դա ձեր ժողովրդին: Հայաստան: Ինչո՞ւ ոչ»,-ՌԻԱ Նովոստի-ն մեջբերում է Թրամփի խոսքերը: