«Ես եմ Վլադիմիր Սոլովյովին նամակ գրել». Մանե Գևորգյանը՝ ՌԴ դրոշը ոչնչացնելու հետ կապված Վլադիմիր Սոլովյովի հայտարարության մասին


«Ես եմ Վլադիմիր Սոլովյովին նամակ գրել». Մանե Գևորգյանը՝ ՌԴ դրոշը ոչնչացնելու հետ կապված Վլադիմիր Սոլովյովի հայտարարության մասին
Հոկտեմբեր 25 17:04 2020

«Ես եմ Վլադիմիր Սոլովյովին նամակ գրել, ասել՝ Ձեզ սխալ տեղեկություն են փոխանցել»,-Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:

Հիշեցնենք՝ «Полный контакт | Соловьёв LIVE» հաղորդաշարի եթերում Վլադիմիր Սոլովյովը մի այսպիսի դրվագ էր ներկայացրել. «Ինձ գրել է Նիկոլ Փաշինյանի օգնականը, թե անարդար է այդ ամենը, քանի որ ինքը ՌԴ դրոշը փորձում էր վերցնել, փրկել է, որ այն չոչնչացվի և պրովոկացիա չլինի»: Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՌԴ դրոշ չի այրվել և հորդորեց դիտել այն տեսանյութերը, որոնք վերաբերում են հունվարի 15-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցին, երբ քաղաքացիները պահանջում էին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին: Նա ասաց. «Եթե ես ճիշտ եմ հիշում, ոչ մեկ էլ այդ դրոշը չի այրել, կարող եք տեսնել այդ կադրերը: Այսինքն՝ իրավաբանության աշխարհում մի տերմին կա, որ ասում են, եթե գետինը թաց է, դա չի նշանակում, որ անձրև է եկել: Հիմա այդ սկզբունքն է. ինձ տեսնում են այնտեղ կանգնած, ենթադրել են, որ ես մասնակցել եմ Ռուսաստանի դրոշի այրման գործողություններին, այնինչ ընդհանրապես պատկերն այդպես չէ:

Մի սքրինշոթ են արել, տվել Վլադիմիր Սոլովյովին, ինքն էլ դա օգտագործել էր, ես էլ իրեն նամակ էի գրել: Ես նամակում գրել եմ՝ Ձեզ սխալ տեղեկություն են փոխանցել»: Հետաքրքրվեցինք՝ այդ նամակից հետո Վլադիմիր Սոլովյովի կողմից ի՞նչ արձագանք է եղել, Մանե Գևորգյանը պատասխանեց. «Ինքն ուղղել է. ես քիչ առաջ էի նայում տեսանյութը, որ ինքն այդ ամենը պատմում է, ասում է, որ նամակ են գրել իրեն ու ասում, որ ես չեմ եղել այրողներից մեկը, բայց ընդհանրապես այդ դրոշը չի էլ այրվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/10/25/1146500/?fbclid=IwAR0mBT4rh6hEVcEl5Kao5xhr6Cohe3Q2p2gsRku2dLre4_dicg1LWPzZTSo



loading...