Բելառուսում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է տվել և հորդորել է խուսափել հավաքների մասկանցելուց


Բելառուսում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է տվել և հորդորել է խուսափել հավաքների մասկանցելուց
Հոկտեմբեր 24 14:40 2020

Մինսկում ԱՄՆ դեսպանությունը երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին տեղեկացրել է հավանական հանրահավաքների, բողոքի ցույցեր, երթերի մասին և զգոնության կոչ արել:

Այս առնչությամբ զգուշացում է տրվել՝ պայմանավորված օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո պարբերաբար տեղի ունեցող ցույցերով և մինչև հոկտեմբերի 25-ը սահմանված «ժողովրդական վերջնագրով»:

Վերջնագրի մասին հայտարարվել էր անցյալ շաբաթ, որով կոչ էր արվում երկրի կառավարությանը կատարել ընդդիմության որոշակի պահանջներ, որոնց չիրագործման դեպքում բողոքի ցույցերն ու գործադուլները կշարունակվեն: Վերջնագրով պայմանավրված՝ երկրում ուժեղացվել է անվտանգությունը:

ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներն հորդորել է զերծ մնալ հանրային հավաքներին մասնակցելուց, ուշադիր լինել շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին, տեղի մամուլի հաղորդումներին: