Հայաստանին համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել


Հայաստանին համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել
Հոկտեմբեր 24 18:30 2020

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանին համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել:

 

«Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ:

 

Ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել:

 

Հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս գերծանրաբեռնված բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում հիմնականում արցախյան պատերազմի վիրավոր զինվորներին, առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել հումանիտար օգնությամբ ստացված համակարգչային տոմոգրաֆը տրամադրել Կապանի բժշկական կենտրոնին: 

 

Նշենք, որ սարքը հետագայում էլ կծառայի տարածաշրջանի բնակչութանը` հետազոտման և ճշգրիտ բուժման համար»,- հայտնում են ԱՆ-ից: