Դասերի վերսկսման վերաբերյալ հստակ տեղեկատվություն առայժմ չկա. ԿԳՄՍ


Դասերի վերսկսման վերաբերյալ հստակ տեղեկատվություն առայժմ չկա. ԿԳՄՍ
Հոկտեմբեր 24 17:32 2020

Հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերի վերսկսման, դրանց ձևաչափի վերաբերյալ հստակ տեղեկատվություն առայժմ չկա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Օֆելյա Կամավոսյանը:

«Մարդիկ, ճիշտ է, սպասում են, բայց այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Ամեն ինչ պարզ կլինի առաջիկա օրերին: Կախված կորոնավիրուսային իրավիճակից՝ Առողջապահության նախարարության հետ այս պահին լուծումներ են քննարկվում: Սերտ աշխատում ենք: Երբ վերջնական տեղեկատվություն լինի, նախապես կհայտարարենք», - ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ հանրապետությունում կորոնավիրուսային վիճակի սրմանը զուգահեռ՝ որոշում էր կայացվել երկշաբաթյա աշնանային արձակուրդները նախատեսվածից շուտ տրամադրել՝ հնարավորինս խուսափելու զանգվածային տեղաշարժերից և շփումներից:



loading...