«Ազգային երգիչ» նախագծից հայտնի Արթուր Խաչենցն առաջնագծից վերադարձել է Երևան


«Ազգային երգիչ» նախագծից հայտնի Արթուր Խաչենցն առաջնագծից վերադարձել է Երևան
Հոկտեմբեր 24 17:23 2020

«Ազգային երգիչ» նախագծից լսարանին հայտնի Արթուր Խաչենցը կամավոր առաջնագծում էր:

Երգիչը վերադարձել է Երևան: Ծնունդով Հադրութից Արթուրը մտադիր է կրկին վերադառնալ առաջնագիծ:

Նշենք, որ Արթուրն առաջնագծից տեսանյութ էր հրապարակել, որտեղ երգում էր «Գինի լից» հայտնի երգը: Այն լայն տարածում գտավ համացանցում: