Կազմել եմ իմ ջոկատը և հիմա իմ քաջարի տղաներն արդեն շարժվում են կարևոր դիրքեր.Սուրիկ Խաչատրյան


Կազմել եմ  իմ ջոկատը  և հիմա իմ   քաջարի տղաներն արդեն շարժվում են  կարևոր դիրքեր.Սուրիկ Խաչատրյան
Հոկտեմբեր 22 21:04 2020
Սիրելի՛ հայ ժողովուրդ, սիրելի՛ սյունեցիներ,
անհավասար պայքարի մեջ ենք թուրքաադրբեջանական ալիանսի հետ մեր դեմ կռվում են միջազգային ահաբեկիչներ:
Ինչպես 1990 -ականներին և ապրիլյան պատերազմին իմ ջոկատն առաջիններից էր, որ կանգնեց մեր սուրբ հողի պաշտպանության գործին:
Առողջական խնդիրների պատճառով դեռ Հայաստանում չեմ,բայց ոչ մի հեռավորություն չի կարող խնդիր դառնալ ինձ համար: Այս պահին կազմել եմ իմ ջոկատը և հիմա իմ քաջարի տղաներն արդեն շարժվում են կարևոր դիրքեր:
Մենք պետք է պատվով շարունակենք ապրել։ Մենք ուժեղ ենք, քանի որ հաղթել ենք Արցախյան հերոսամարտում, հզոր ենք ու կհաղթենք նաև այսօր։
Նենգ թշնամուն ծնկի բերելու, մեր հայրենիքի սահմանները անխախտ պահելու հրամայականով ոտքի է ելել մի ազգ, որի պատմությունը արյան հետքերով, բայց հաղթանակներով է պսակված։
Այս պահին բոլորս մի նպատակ ունենք․ խաղաղեցնենք և պարտադրենք թշնամուն մեր երկրի խաղաղ լուսաբացները:
Ավարտին հասցնենք մեր հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Այլևս ժամն է՝ մեկնելու առաջնագիծ, բոլորս ի զեն՝ մղելու մեր սուրբ հողի պաշտպանությունը:
Աստված պահապան մեր հերոս տղաներին և հայկական երկու պետություններին :
 



loading...