Իրանում ձերբակալել են 66 պանթուրքիստ ակտիվիստների, ովքեր մասնակցում էին Հայաստանի դեմ ցույցերի


Իրանում  ձերբակալել են  66 պանթուրքիստ ակտիվիստների, ովքեր մասնակցում էին Հայաստանի դեմ ցույցերի
Հոկտեմբեր 22 17:45 2020

Հուլիսի 16-ից հոկտեմբերի 18-ը Ադրբեջանին և Թուրքիային սատարող ցույցերի ընթացքում 66 ակտիվիստ է ձերբակալվել: Հաղորդում է infoteka24.ru-ն՝վկայակոչելով Pan-Turkist Gunaz հեռուստաընկերությանը ։

Արցախի դեմ  Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի սկզբից ի վեր, Իրանում գտնվող  պանթուրքիստները Իրանից պահանջել են  փակել Հայաստանի հետ սահմանը, կազմակերպել ցույցեր, որոնց ժամանակ նրանք ազգայնական կոչեր են հնչեցրել, այդ թվում ՝ Իրանի դեմ:

Այնուամենայնիվ, Իրանի իշխանությունները խստագույնս ճնշում են իրենց տարածքում ազգայնականության ցանկացած դրսևորում։ Հավաքները բռնի կերպով ցրում են,իսկ  կազմակերպիչները հայտնվում են ճաղերի ետեւում:

 

 



loading...