«Հայ զինվորն ունի լավագույն վերականգնողական կենտրոնը տարածաշրջանում». Արմեն Մուրադյան (լուսանկար)


«Հայ զինվորն ունի լավագույն վերականգնողական կենտրոնը տարածաշրջանում». Արմեն Մուրադյան (լուսանկար)
Հոկտեմբեր 22 17:34 2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեզ ենք ներկայացնում «առաջնագծից»՝ Զինվորի տնից, հաղթած ու ուժեղագույն մարդկանց
     Փաստ է՝ գիշատիչ թշնամու արձակած բեկորները չեն կարող վնասել քաջ ու ազնիվ հայի ոգին․․․: Պատերազմ տեսած ու հաղթածներն արդեն «Զինվորի տանն» են, մեզնից՝ բժիշկներից, մեկ պահանջ ունեն՝ արագ առողջացման ծրագիր, ասում են, որ հապաղելու իրավունք չունեն՝ կիսատ գործեր ունեն առաջնագծում։
     Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում սկսել են բուժում ստանալ առաջնագծում վիրավորված մեր մարտիկները: Հերոս տղաներն ափսոսում են, որ այժմ իրենց ընկերների կողքին չեն, սակայն նշում են՝ հայի հոգին անկոտրում է և սպասված հաղթանակն էլ չի ուշանալու։
     Այսօր հայն իր հայրենիքի պաշտպաններին առողջացնում է լավագույն պայմաններում ու մթնոլորտում, հայ զինվորն այսօր ունի լավագույն վերականգնողական կենտրոնը տարածաշրջանում»:

«Հայ զինվորն ունի լավագույն վերականգնողական կենտրոնը տարածաշրջանում». Արմեն Մուրադյան
«Հայ զինվորն ունի լավագույն վերականգնողական կենտրոնը տարածաշրջանում». Արմեն Մուրադյան