Իրանը զորավարժությունների ընթացքում հաջողությամբ փորձարկել է Bavar-373 ՀՀՊ համակարգը


Իրանը զորավարժությունների ընթացքում հաջողությամբ փորձարկել է Bavar-373 ՀՀՊ համակարգը
Հոկտեմբեր 22 16:18 2020

Իրանը «Modafean Aseman Velayat» (Վելայաթ երկնքի պահապանները) զորավարժությունների ընթացքում հաջողությամբ փորձարկել է Bavar-373 հակահրթիռային պաշտպանության համակարգը, հաղորդում է Mehr-ը:

Դա Bavar-373-ի առաջին կիրառումն է հակաօդային պաշտպանության զորավարժություններում:

«Այսօր թշնամիները գիտեն, որ մեր երկրի օդային տարածքում ցանկացած նույնիսկ փոքր ագրեսիայի դեպքում նրանք (թշնամիները) կբախվեն բանակի եւ ԻՀՊԿ պաշտպանության համակարգերի կողմից բազմաթիվ հարվածների»,-ասել է բրիգադային գեներալ Ամիր Աբբաս Ֆարաջպուրը:

 



loading...