Եվրոմիությունը Վրաստանին հանել է անվտանգ երկրների ցանկից


Եվրոմիությունը Վրաստանին հանել է անվտանգ երկրների ցանկից
Հոկտեմբեր 22 13:33 2020

Վրաստանն այլևս ընդգրկված չէ Եվրոմիության ոչ անդամ անվտանգ երկրների ցանկում, որոնց քաղաքացիներին կարելի է ճանապարհորդել Շենգենյան գոտու երկրներով։ Այս մասին հայտնել է sputnik-georgia-ն։ Համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով Վրաստանի հետ միասին ցուցակից հանվել են Կանադան և Թունիսը:

Այսպիսով, անվտանգ երկրների նոր ցանկում կընդգրկվեն ինը երկրներ՝ Ավստրալիան, Չինաստանը, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սինգապուրը, Թաիլանդը, Ուրուգվայը, Հարավային Կորեան և Ճապոնիան:

ԵՄ 27 անդամ երկրների վերջնական որոշումը կհայտարարվի հոկտեմբերի 23-ին:



loading...