Արարատ Միրզոյանի կինը Հայաստանի հարևաններին կօգնի՝ պայքարելու ահաբեկիչների դեմ


Արարատ Միրզոյանի կինը Հայաստանի հարևաններին կօգնի՝ պայքարելու ահաբեկիչների դեմ
Հոկտեմբեր 22 13:28 2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հիշում եք չէ՞, որ մենք ոչ միայն պայքարում ենք ահաբեկիչների դեմ, այլև քաղաքակրթության դաս ենք տալիս Եվրոպային և աշխարհին:

Ուրեմն, խնդրում եմ զերծ մնալ Վրաստանում այսօրվա միջադեպի հետ կապված վրացական մամուլում տեղ գտած նյութերի տակ չարախինդ մեկնաբանություններից և առավել ևս հրճվանք չապրել քաղաքացիների` գերի ընկնելու հանգամանքից:

Վեհ, հանգիստ, զուսպ: Մենք դեռ կօգնենք մեր հարևաններին` պայքարելու ահաբեկիչների դեմ: