Երաժիշտներն Արցախի համար․ կանցկացվի խաղաղության համերգ՝ Սերժ Թանկյանի, Տիգրան Համասյանի մասնակցությամբ


Երաժիշտներն Արցախի համար․ կանցկացվի խաղաղության համերգ՝ Սերժ Թանկյանի, Տիգրան Համասյանի մասնակցությամբ
Հոկտեմբեր 22 12:40 2020

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ աշխարհահռչակ երաժիշտներ Սերժ Թանկյանը և Տիգրան Համասյանը հայ և օտարազգի տասնյակ արվեստագետների հետ հոկտեմբերի 28-ին՝ հայաստանյան ժամանակով 22:00-ին, հանդես կգան առցանց համերգային նախագծով:

Այս ընթացքում կատարված նվիրատվությունները կկրկնապատկվեն OneArmenia նախաձեռնության կողմից և կուղարկվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Ձեր նվիրատվությունը կարող եք կատարել հիմա։

Համերգը կհեռարձակվի ONEArmenia նախաձեռնության ֆեյսբուքյան, յութուբյան և ինստագրամյան ալիքներով: