Թույլ մի տվեք, որ եւս մեկ «սեպտեմբերի 11» լինի նաեւ Արցախում․արցախցի կանանց կոչը՝ ԱՄՆ-ին


Թույլ մի տվեք, որ եւս մեկ «սեպտեմբերի 11» լինի նաեւ Արցախում․արցախցի կանանց կոչը՝ ԱՄՆ-ին
Հոկտեմբեր 22 11:44 2020

«Մենք խաղաղություն ենք ուզում», «Կույր մի եղեք» վանկարկումներով արցախցի կանայք եւ երեխաները, որոնք այս օրերին ապաստանել են Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Նրանց պահանջը մեկն է՝ անտարբեր չմնալ ու  ահաբեկչական ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտել։

«Մենք ռազմական դրության մեջ ենք, եւ մենք եկել ենք մեր իրավունքները պաշտպանելու, այլեւս չենք լռելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Լիանա Ադամյանը։

Արցախցի կանայք, ում ամուսինները, եղբայրներն ու հայրերը, գտնվում են ռազմաճակատում ԱՄՆ-ից պահանջում են նաեւ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ եւ նրա միջամտությունը՝ արցախաադրբեջանական հակամարտությանը վերջ դրվի։

«Եկել ենք խնդրելու ու պահանջելու, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ներկայանա մեզ եւ մեր պահանջերը լսի, որպեսզի վերջ դրվի ահաբեկչությանը, որպեսզի թույլ չտրվի եւս մեկ սեպտեմբերի 11 կրկնվի նաեւ Արցախում»,- ընդգծեց ակցիայի մասնակիցներից մեկը։