Կանադական Օնտարիոյի խորհրդարանում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից և քննարկել Արցախի ճանաչման հարցը


Կանադական Օնտարիոյի խորհրդարանում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից և քննարկել Արցախի ճանաչման հարցը
Հոկտեմբեր 22 09:12 2020

Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում Արցախի հարցով լսումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում խորհրդարանականները դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները:

Ինչպես հայտնում են Կանադայի Հայ դատի հանձնախմբից՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանը Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու առաջարկ է արել, ինչպես նաև քննարկել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը:

Հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Հենց նույն օրը Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։