ԻՀՊԿ-ում վստահ են, որ հենց Իրանի ապակայունացմանն է ուղղված Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքերի վաճառքը


ԻՀՊԿ-ում վստահ են, որ հենց Իրանի ապակայունացմանն է ուղղված Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքերի վաճառքը
Հոկտեմբեր 22 00:38 2020

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Տելեգրամի իր «Sepahcybery» ալիքում  «Ղարաբաղյան ճգնաժամի կուլիսների ետևում» անունով կարճ տեսանյութ է հրապարակել, հայտնում է  «Инфотека 24»-ը:

Տեսանյութում ասվում է, որ «Gunaz.tv» պանթյուրքական հեռուստաալիքը հակամարտության ող ընացքում արել է ամեն բան, որպեսզի ճգնաժամը տեղափոխի Իրանի Իսլամական Հանրապետության տարածք` հրահրելով  երկրի ներսում միջէթնիկական կոնֆլիկտ: 

ԻՀՊԿ-ում վստահ են, որ հենց Իրանի ապակայունացմանն է ուղղված Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքերի վաճառքը, ինչպես նաև սիրիացի զինյալների տեղափոխումը Թուրքիայից Իրանի սահման: Դրանք բոլորը մեկ գլուխկոտրուկի մասնիկ են: